BBC-ն պատմել է Եթովպիայի «կորած» հայ համայնքի մասին![]() 3 մարտի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնցի լրագրող Իսմայիլ Էյնաշեն Եթովպիա է այցելել՝ կորսված հայկական համայնքի մասին ակնարկ պատրաստելու, որը տեղադրվել է BBC-ում: Հայաստանը և Եթովպիան դարերով պահպանել են կապը հինարևելյան ուղղափառ եկեղեցու հետ, սակայն երկու երկրի կապն ամրացրել են նաև դիվանագետները և առևտրականները: XIX դարում հայերը կարևոր դեր են ունեցել կայսր Մենելիկ II արքունիքում, հաջորդ դարերում Եթովպիայի աճող հայ համանքը ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական և մշակութային զարգացման վրա: Եթովպիայում վերջին հայերի փնտրտուքը լրագրողը սկսել է Պիասսեից՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայի առևտրի կենտրոններից մեկից: Նա այցելել է նաև 1930-ականներին կառուցված հայկական Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ հայտնել են, որ առաքելաական եկեղեցում այցելուներ գրեթե չեն լինում, մինչդեռ նախկինում այն հայ համայնքի կենտրոնն էր: Եթովպիայի հայ համայնքը 1960-ականներին ընդգրկել է մոտ 1200 մարդու. սա համայնքի ծաղկուն շրջանն է եղել: Չնայած ոչ բազմամարդությանը, այն առանցքային դեր է խաղացել երկրի առաջընթացի գործում: Հեղինակը գրում է, որ հայերը մասնակցել են նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներին՝ եթովպական ջազից, բժշկությունից մինչև կայսերական արքունիքում ծառայություն: Հայկական համայնքը կապված է եղել կայսերական պալատի հետ և Հայլե Սելասսիե I կայսեր անկումից հետո սկսել է կազմալուծվել. իշխանության եկած մարքսիստներն առգրավվել են բիզնեսմենների, այդ թվում՝ հայերի ունեցվածքը: Այսպես համայնքը նվազել է, հայերը փախչել են Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա: Հայ համայնքի անդամներից որոշներն ամուսնացել են եթովպացիների հետ՝ ստեղծելով հայ-եթովպական յուրահատուկ միություն: Այդ ընտանիքներին դեռ կարելի է տեսնել երկրի հայկական եկեղեցիներում տոների ժամանակ: Լրագրողի խոսքով՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայում մնացել է նաև հայկական ակումբ, որի տարածքում ռեստորան կա. այն հիշեցնում է հայերին հարազատ տան համերի մասին: Եթովպիան Աֆրիկայի արևելքում է, մայրցամաքի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |