Թորոսյան. Վարչապետի նշած 9 կասկածելի դեպքը նոր չեն

Թորոսյան. Վարչապետի նշած 9 կասկածելի դեպքը նոր չեն

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ վարչապետի մատնանշած կասկածելի 9 դեպքին նշել է, որ դրանք նոր չեն, այլ հերթական ստուգվող խումբն է:

«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ նորից կրկնեմ. նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։ Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»,- գրել է նա:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չկա, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է եղել, ևս 9 թեստի պատասխանի դեռ սպասում են:

Մարտի 1-ին ՀՀ-ում հայտարարվեց, որ կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն է գրանցվել: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---