Գյուլը Իսրայելին խնդրելու է օգնել` կանխելու Բարակ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ծրագրում է Իսրայել այցելել 2009թ. հունվարի սկզբին: Ինչպես հաղորդել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան, այցի ընթացքում թուրքական առաջնորդը կհանդիպի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, որի հետ միասին կքննարկի Թուրքիայի կողմից առաջարկված միջնորդության նախաձեռնությունը Իսրայելի եւ Սիրիայի միջեւ բանակցություններում: Ինչպես հաղորդում է «Haaretz» թերթը, սպասվում է, որ Աբդուլլա Գյուլը պաշտոնական Թել-Ավիվից կխնդրի օգտագործել Վաշինգտոնի վրա ունեցած իր ազդեցությունը, որպեսզի թույլ չտա Բարակ Օբամային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Hurriyet թուրքական թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---