Հայաստանն ու Վրաստանը շարունակում են նոր մայրուղու կառուցման շուրջ բանակցությունները 9 դեկտեմբերի 2008 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Հայաստանի միջեւ նոր մայրուղու կառուցման մասին միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագծի շրջանակներում ֆինանսական օգնությունը կհատկացնի Եվրասիական ֆոնդը: «Հայաստանը օժանդակում է տվյալ նախագիծը, որը կկապի Աջարիայի եւ Սամցխե-Ջավախեթիի շրջանները Հայաստանի հետ, եւ այդ ուղղությամբ ամենամոտ ապագայում լուրջ աշխատանք է սկսվելու»,- հայտնել է Սարգսյանը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |