Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները քննարկել են դատաիրավական բարեփոխումները

Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները քննարկել են դատաիրավական բարեփոխումները

PanARMENIAN.Net - Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ աշխատաժողովի ընթացքում: Այն անցել է «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» խորագրի ներքո:

Միջոցառումը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Բադասյանն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթությունն է անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումը, որի համար գործադիրն իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:

Աշխատաժողովում ներկայացվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները. ընդգծվել է, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները: Արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը:

Անդրադարձ է եղել դատավորների, դատավորների օգնականների թվի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին:

Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի:

Ընթերցեք նաև. Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը դրվել է հանրային քննարկման

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---