Վարչապետ․ Կորոնավիրուսի 9 թեստն էլ բացասական էին 2 մարտի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - 9 պացիենտից վերցված կորոնավիրուսի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ Նշված կասկածելի դեպքերը նոր չէին, այլ հերթական ստուգվող խմբից։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չկա, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է եղել, ևս 9 թեստի պատասխանի դեռ սպասում են: Մարտի 1-ին ՀՀ-ում հայտարարվեց, որ կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն է գրանցվել: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |