Փաշինյան. Կորոնավիրուսի կասկածով ևս 8 դեպքի թեստերը բացասական էին![]() 3 մարտի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ի երեկոյան կոնորավիրուսի կասկածով ևս 8 դեպք է թեստավորվել, բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ վիրուսը չի ախտորոշվել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն Փելեսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով:)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ 9 պացիենտից վերցված կորոնավիրուսի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Մարտի 1-ին ՀՀ-ում կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն էր գրանցվել: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |