Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 90,000-ից ավելի է 3 մարտի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ըստ SCMP տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 90,800 է: Հիվանդության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Չինաստանում, որին հաջորդում են Հարավային Կորեան (4335), Իտալիան (2036) և Իրանը (1501): Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսը տարածվել է 64 երկրում: Չինաստանի սահմաններից դուրս վիրուսից մահացել է 128 մարդ: Աշխարհում, ընդհանուր առմամաբ, մահացել է 3116 մարդ, որից 2943-ը՝ մայրցամաքային Չինաստանում: Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի հաշվարկների՝ կորոնավիրուսով վարակվել է Եվրամիության 2199 բնակիչ: Գերատեսչությունը նշել է, որ այդ գնահատականը հստակ չէ անկանխատեսելի գործոնների պատճառով, գրում է ՌԲԿ-ն: Մարտի 3-ի դրությամբ մայրցամաքային Չինաստանի տարածքում գրանցվել է վարակի 125 նոր դեպք, հայտնում է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Այդպիսով, 2019-ի դեկտեմբերից գրանցված վարակման դեպքերի քանակը 80,151 է: Իշխանությունները 31 մահացու դեպք են գրանցել, բոլորը Հուբեյ նահանգում. մահացածների ընդհանուր քանակը 2,943 է: Ապաքինվել է 47,204 մարդ: Բժշկական հսկողության տակ է ավելի քան 40,600 մարդ, որոնք սերտ շփման մեջ են եղել հիվանդների հետ: Չինաստանիից դուրս հիվանդության հաստատված 151 նոր դեպք կա՝ 100-ը Հոնկոնգում (2 մարդ մահացել է), 41-ը՝ Թայվանում (1 մահ) և 10-ը՝ Մակաոյում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |