Նիդերլանդներում սկսվել է Ուտրեխտում 4 մարդու սպանած թուրք հանցագործի դատը 3 մարտի 2020 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Նիդերլանդներում մեկնարկել է 2019-ին Ուտրեխտ քաղաքի տրամվայում 4 մարդու սպանած Գյոքմեն Թանըշի դատավարությունը: 38-ամյա տղամարդըԹուրքիայից է, նա մեղադրվում է ահաբեկչական բնույթի սպանություններ կատարելու և ահաբեկչական սպառնալիքների համար, գրում է Interfax.az-ը՝ DutchNews-ին հղումով: 2019-ի մարտի 18-ին Թանըշը կրակ էր բացել Ուտրեխտի տրամվայում, որի հետևանքով 3 մարդ մահացավ, ևս մի քանիսը վիրավորվեց: Հարձակվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց հարձակումից 7 ժամ անց: Մարտի վերջին մահացավ վիրավորներից մեկը՝ 74-ամյա մի տղամարդ: Թանըշը խոստովանել է մեղքն ու ասել, որ միայնակ է գործել: Ակնկալվում է, որ դատավճիռը կկայացվի մարտի 20-ին: Դատարանը Թանըշին փաստաբան էր տրամադրել, երբ հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ նա ցածր մտավոր աշխատունակություն ունի և ցածր պատասխանատվություն: Մեղադրյալը հայտարարեց, որ չի ճանաչում Նիդերլանդների դատարանը և հրաժարվում է իրավական պաշտպանությունից: Ըստ թուրքական «Հյուրիեթի»՝ Թանըշը ժամանակին մասնակցել է մարտական գործողություններին Չեչնիայում: Բացի այդ նրան մի քանի անգամ ձերբակալել են «Իսլամական պետությանը» հարելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |