Շարժական մամոգրաֆը ՀՀ-ում կլինի 10-15 օրից![]() 3 մարտի 2020 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման համար նախատեսված շարժական մամոգրաֆը Հայաստանում կլինի 10-15 օրից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մինչ աշխարհը պայքարում է ինֆոդեմիայի դեմ, մեր շարժական մամոգրաֆն արդեն պատրաստ է։ Այն ճանապարհ կընկնի դեպի Հայաստան մոտ օրերս և տեղում կլինի 10-15 օրվա մեջ»,- ասվում է գրառման մեջ: Հայաստանի երեք մարզում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: Ավելի վաղ ԱՀԿ-ն կորոնավիրուսի կապակցությամբ նախազգուշացրել էր «ինֆոդեմիայի» ՝ այսինքն համացանցում կորոնավիրուսի մասին միֆերի և դավադրությունների տեսությունների տարածման վտանգի մասին մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |