Utaxi-ն դիմել է ՊԵԿ և ՏՄՊՊՀ. Bolt-ին մեղադրում են անբարեխիղճ մրցակցության մեջ![]() 3 մարտի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Utaxi-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով՝ Bolt-ի անբարեխիղճ մրցակցության պատճառով. օրինախախտ վարքագծի առկայության դեպքում վերջինիս դադարեցման նկատառումներով: «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ 2020-ի հունվարից ՀՀ շուկա է մուտք գործել «Բոլտ Սերվիս ԷյԷմ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական Bolt էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ, տեղեկացնում է «Հետքը»: Նորաստեղծ ՍՊԸ-ն, իր գործունեությունը ծավալելիս, ըստ «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի, թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների։ Ընկերությունը «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ, առաջարկվել էր վերացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Սակայն «Բոլտ Սերվիս ԷյԷմ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլև «ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը»՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինն արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցկայքերում մոլորեցնող հայտարություններ և գովազդներ տեղադրելով: Նշված ընկերության և վերջինիս հետ գործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունը, ըստ «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի դիմումի, ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցությամբ: ՏՄՊՊՀ-ն փետրվարի 28-ին որոշել է վարչական վարույթ հարուցել «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի ներկայացրած դիմումի հիման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |