ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները համատեղ հայտարարություն են ընդունել եւ ստորագրել են 2009 թվականի միջոցառումների ծրագիրը10 դեկտեմբերի 2008 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ երկրները հավանություն են տալիս ՌԴ նախաձեռնությանը` իրավաբանորեն պարտավորեցնող Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի կնքման վերաբերյալ, ինչը թույլ կտար ստեղծել միասնական եւ հուսալի կոլեկտիվ անվտանգության համակարգ Եվրոատլանտյան տարածաշրջանում:«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ հարթակի վրա, անվտանգության ապագա կառուցվածքի քննարկման նպատակով, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մասնակցությամբ համաեվրոպական գագաթնաժողով անցկացնելու ռուս-ֆրանսիական նախաձեռնությունը»,-ընդգծել է ՌԴ ԱԽ ղեկավար Ն.Պատրուշեւը: Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան նշել է, որ նիստում հստակեցվել են կազմակերպության գործունեության ուղղությունները 2008թ. օգոստոսից հետո: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները ստորագրել են նաեւ 2009թ. միջոցառումների ծրագիրը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |