Առաջարկ. Փոխհատուցել թիկունքում հակառակորդի հարձակումներից վիրավորված զինվորներին

Առաջարկ. Փոխհատուցել թիկունքում հակառակորդի հարձակումներից վիրավորված զինվորներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել թիկունքում, զորամասում՝ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով, տեղեկացնում է Aysor.am-ը:

Առաջարկն արվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու համատեքստում:

Ըստ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի՝ առաջարկվում է, որ 1000 դրամի հիմնադրամի շահառու դառնան ոչ միայն ուղղակիորեն մարտական հերթապահության կամ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ վնասվածք ստացած զինծառայողները, այլև հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած, առաջին կամ երկրորդ աստիճանի հաշմանդամության կարգ ունեցող զինվորները:

«Խոսքն այն դեպքերի մասին է, որոնք կարող են լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի, կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: 2008-ից մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա», - նշել է նա:

Անդրադառնալով այն զինծառայողների հարցին, որոնք տուժել են զորմասում այս կամ միջադեպի հետևանքով՝ փոխնախարարն ասել է, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն հակառակորդի գործողության հետևանքով արձանագրված դեպքերին, սակայն վերոնշյալ դեպքերի մասին նախարարությունն արդեն իսկ վարչապետից հանձնարարական է ստացել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---