Մակունց. ՀՀ-ում որոշ քաղխմբերից ու անհատներից կախված դատավորներ կան![]() 4 մարտի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում որոշ դատավորներ կախում ունեն քաղաքական խմբերից կամ անհատներից, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Մակունցն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումները, նշելով, որ բարեփոխվում է նաև ոստիկանության համակարգը՝ հիմնական գործընկեր ունենալով ԱՄՆ-ին և Եվրոպական միությանը: «Այս փոփոխությունների համատեքստում մենք մտածում ենք ստեղծել նոր Ներքին գործերի նախարարություն, դա թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը: Բարեփոխումների փաթեթի հաստատման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է»,- հայտարարել է նա: Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին՝ Մակունցն ասել է, որ հարցը ոչ թե կայացված վճիռների կամ անհատների մեջ է, այլ այդ հաստատությունների և ամբողջ դատական համակարգի անկախությունը, անկողմնակալությունն ապահովելու: «Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ: Կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից ու անհատներից: Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարելու ճանապարհով, որը կորոշի հանրությունը հանրաքվեի միջոցով»,- ասել է նա: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ՀՀ-ում նշանակված է ապրիլի 5-ին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |