ՀՀ և Վրաստանի ԱՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը![]() 4 մարտի 2020 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ. քննարկվել է երկու երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Նախարար Տիկարաձեն ինձ հայտնել է, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները 3 են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները»,- նշել է Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում: Նախարարները պայմանավորվել են այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմ կապը թե նախարարների, թե երկու գերատեսչության միջև, որ գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ: Թորոսյանը հավելել է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող ՀՀ քաղաքացիներն իրենց լավ են զգում: Մարտի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 12 նոր փորձանմուշը բացասական արդյունք են ցույց տվել, վիրուսի վարակման նոր դեպք չի գրանցվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |