Հայաստանի հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայում հայտնի է![]() 4 մարտի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին նիդերլանդական Ամստերդամում ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունն էր: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը: Առաջին հանդիպումը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի հետ և կկայանա սեպտեմբերի 5-ին՝ 17:00-ին: Դրան հաջորդող խաղերը կկայանան հետևյալ ժամանակացույցով. Տուր 2. Հայաստան - Էստոնիա, սեպտեմբերի 8՝ ժ. 20:00, Տուր 3. Հայաստան - Վրաստան, հոկտեմբերի 8՝ ժ. 20:00, Տուր 4. Էստոնիա - Հայաստան, հոկտեմբերի 11՝ ժ. 20:00, Տուր 5. Վրաստան - Հայաստան, նոյեմբերի 13՝ ժ. 21:00, Տուր 6. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16՝ ժ. 21:00: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |