Թուրքիայի մեջլիսը Սիրիայի հարցով 6.5 ժամ փակ նիստ է արել![]() 4 մարտի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներում թուրքական բանակի մարդկային ուժի զգալի կորուստների պատճառով Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) փակ նիստ է գումարվել, որը տևել է մոտ 6.5 ժամ: Նիստի արձանագրությունները, որպես պետական գաղտնիք, առնվազն 10 տարի հրապարակման ենթակա չեն, տեղեկացնում է Ermenihaber-ը: Թուրքիայի պաշպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել են պատգամավորների հարցերին: Փակ նիստին խորհրդարանական խմբակցությունների 5 ներկայացուցչից յուրաքանչյուրը 30 րոպե ելույթ է ունեցել: Մինչև վերջ նիստին հետևել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին: Փետրվարի 27-ին Իդլիբում Ասադի ուժերի դեմ Թուրքիայի մեկնարկած «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի ժամանակ թուրքական բանակի 34 զինվոր է սպանվել: z:Photoarchiveparlament turkey.jpg Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |