ՀՀ քաղաքացիներն արտերկրից փոստով դեղ կստանան. Օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ![]() 4 մարտի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ֆիզիկական անձն ամիսը մեկ անգամ հնարավորություն կունենա փոստային ծառայությամբ իր անունով դեղեր ստանալ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 95 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ «Գործող կարգավորման համաձայն՝ անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, բայց եթե այն պատվիրում է փոստային առաքման միջոցով, ապա արգելվում է ստանալ այն: Անգամ եթե, օրինակ, հագուստի և այլ իրերի հետ մեկ տուփ գլխացավի դեղ է ուղարկվում, ամբողջ բեռը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև նա չի գնում Մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր»,- բացատրել է պատգամավորը: Գաբրիելյանի խոսքով՝ նոր նախագծով ստացվում է, որ անձը կարող է փոստով 9 տուփից ոչ ավելի դեղ ստանալ: Նա նշել է, որ ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում վիճակագրություն կվարվի, կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը: Գործող օրենքով անձը սահմանը հատելիս կարող է տեղափոխել մոտ 38 տուփ դեղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |