Amnesty Int. Իրանում 23 երեխա է սպանվել հակակառավարական ցույցերի ժամանակ![]() 4 մարտի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Իրանում 2019-ի նոյեմբերին հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվել է 12-17 տարեկան 23 երեխա, նրանցից 22-ը տղա էին, մեկը՝ աղջիկ, հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: 23 երեխան մահացել են հիմնականում կրակոցների հետևանքով: 2019-ի նոյեմբերի 15-ից ամբողջ Իրանում բողոքի ցույցեր էին բենզինի գնի անկնկալ թանկացման պատճառով: Խոսվում էր երկրում մոտ 304 զոհի մասին Կազմակերպությունն իր զեկույցում հայտարարել է, որ փաստեր ունի այն մասին, որ սպանված 23 երեխայից 22-ը մահացել են ուժայինների կրակից: Ըստ իրավապաշտպանների՝ երկրում պետք է ազատ և անաչառ հետաքննություն տարվի երեխաների մահվան դեպքով: Կազմակերպությունը սպանված երեխաների անուններն ուղարկել է նաև Իրանի ներքին գործերին նախարարին, սակայն դեռ արձագանք չի ստացել: Մահվան դեպքերը գրանցվել են երկրի 13 քաղաքում՝ նոյեմբերի 16-ին և 17-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |