Կրծքագեղձի քաղցկեղի դեղերից մեկը 30%-ով էժանացել է![]() 4 մարտի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց համարվող Տրաստուզումաբը (ապրանքային անվանումը` Հերցեպտին) մանրածախ շուկայական մարտի 1-ից էժանացել 30%-ով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության գործակցության հուշագրի կնքմամբ: «Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10%-ը եղել էր մոտ մեկ տարի առաջ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում: Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորայքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում»,- նշել է նախարարը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |