Բագրատ Էսդուգյան. Առաջիկա 10 տարիներին Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը10 դեկտեմբերի 2008 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ առաջիկա 10 տարիներին Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգյանը: «Աշխարհը շատ արագ է փոփոխվում: Այսօր Թուրքիան ցանկանում է մերձենալ Եվրոպային: Բացի այդ, եւ Թուրքիան, եւ Հայաստանը շարժվում են նույն ուղղությամբ տնտեսական առումով, ինչն ուղղակի պահանջում է, որ կողմերը հաղթահարեն քաղաքական խնդիրները: Թուրքիայի համար շատ կարեւոր է ազատ տնտեսական շուկայի առկայությունը»,-հայտարարել է Բագրատ Էսդուգյանը` հավելելով, որ, ելնելով այս ամենից, Անկարան ամեն ինչ կանի, որպեսզի ընդհանուր լեզու գտնի Երեւանի հետ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կպահանջի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չներկայացնի եւ փոխհատուցում չպահանջի: «Թուրքիայի համար այնքան էլ դյուրին չէ խոստովանել, որ նա Ցեղասպանություն է գործել, սակայն դա անխուսափելի է, քանի որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Բոլորի համար վաղուց ի վեր արդեն պարզ է, թե ինչ է կատարվել հայերի հետ Օսմանյան Թուրքիայում, եւ միայն Անկարան է շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել: Սակայն դա երկար չի տեւի, քանի որ նրանք ստիպված են խոստովանել, որ ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ»,-հայտարարել է Բագրատ Էսդուգյանն` ընդգծելով, որ Թուրքիայի ներողությունը Հայոց ցեղասպանությունը կատարելու համար հոգեբանական սպեղանի կլինի հայ ժողովրդի համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |