Թուրք մեկնաբան. «Բոլոր հայի վաստակներն ու այլ ազգերը թող չքվեն, հեռանան մեր երկրից» 4 մարտի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում կոչ է արել այդ երկրում բնակվող այլ ազգերին, այդ թվում՝ հայերին «չքվել Թուրքիայից», փոխանցում է Ermenihaber.am-ը: «Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա, նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ այս երկրից։ Դուք կարող եք ասել՝ «ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ»․․․ կարող եք ասել։ Եթե այդպես է` դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», - եթերից հայտարարել է հաղորդավարը` փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները։ 2019-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկրում մոտ 4 մլն փախստական է բնակվում, որոնցից 3,6 մլն-ը սիրիացիներ են: Նա նշել էր, որ Սիրիայի բախումների հետևանքով Թուրքիայում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել, այնպես, ինչպես հետ չեն ուղարկել 100,000 հայից շատերին, ովքեր Թուրքիայի քաղաքացի չեն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |