ՀՔԾ. Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ գույքի վատնման գործով![]() 4 մարտի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար, PanARMENIAN.Net ին ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրական հոդվածի համաձայն՝ արարքը պատժվում է 5-8 տարով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրգործն առնչվում է «Ձորա ՀԷԿ» ՓՀԷԿ-ի մասնավորեցմանը 2010-ին։ Դրա ընթացքում ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա մոտ 4․646 մլրդ դրամ շուկայական արժեքով ամբողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին է իրացվել իրական արժեքից մոտ 1․046 մլրդ դրամ (ԿԲ տվյալ օրվա՝ մոտ 361 ՀՀԴ $1 դիմաց փոխարժեքով՝ համարյա $2.9 մլն՝ խմբ․) պակաս գումարով: Ինքն Օհանյանը հերքում է մեղադրանքը։ ՊՆ նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավված նաև Մարտի 1-ի գործում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |