Genesis-ը կվերամիավորվի և համերգային շրջագայության կմեկնի![]() 5 մարտի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Genesis ռոք խմբի անդամները կվերամիավորվեն և համերգային շրջագայության կմեկնեն Բրիտանիայի և Իռլանդիայի քաղաքներով: Վերջին անգամ խումբը միասին ելույթ է ունեցել 13 տարի առաջ: Թոնի Բենքսը, Ֆիլ Քոլինզը և Մայք Ռեզերֆորդն իրենց ծրագրերի մասին պատմել են BBC Radio 2 ռադիոկայանի եթերում: «Սա բնական իրավիճակ է, կարծում եմ: Մենք լավ ընկերներ ենք, բոլորս ողջ-առողջ ենք և ահա մենք այստեղ ենք»,- ասել է Բենքսը, գրում է BBC-ն: Շրջագայության ժամանակ խմբին կմիանա Ֆիլ Քոլինզի 18-ամյա որդին՝ Նիկոլասը: Նա կզբաղեցնի հոր տեղը հարվածայինների մոտ: Համերգներին չի մասնակցի խմբի հիմնադիրներից ևս մեկը՝ Պիտեր Գեբրիելը, որը հեռացել է Genesis-ից 1975-ին: Կիթառահար Սթիվ Հենքսը նույնպես չի մասնակցի նախագծին: Համերգային շրջագայությունը կկոչվի «Վերջին դոմինո»: Այն կմեկնարկի Դուբլինից՝ նոյեմբերի 16-ի համերգով: Genesis բրիտանական ռոք խումբը ստեղծվել է 1967 թվականին և սկզբնապես պատկանում էր պրոգրեսիվ ռոք ուղղությանը։ Խումբն արժանացել է Գրեմմի մրցանակի։ Ամբողջ աշխարհով մեկ վաճառվել է ավելի քան 150 մլն ալբոմ (որոնցից մոտ 22 մլն-ը՝ ԱՄՆ-ում), և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների Top 30-ի մեջ: Առավել հայտնի մասնակիցները՝ Պիտեր Գեբրիելը և Ֆիլ Քոլինզը, հետագայում հաջող սոլո-կարիերա են ունեցել։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |