Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12,000-ը![]() 5 մարտի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2103 նոր դեպք է գրանցել Չինաստանից դուրս՝ վարակվածների ընդհանուր քանակն այդ երկրից դուրս գերազանցել է 12,000-ը: Կազմակերպության կայքում նշվում է, որ Չինաստանից դուրս վարակվել է 12,668 մարդ աշխարհի 76 երկրում: Մահացու դեպքերի թիվը հասել է 214-ի (մեկ օրում՝ 48 դեպք), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Վիրուսը տարածվել է ևս 4 երկրում՝ Արգենտինայում, Չիլիում, Լեհաստանում և Ուկրաինայում: ԱՀԿ վերջին տվյալներով` մայրցամաքային Չինաստանում վարակված է 80,422 մարդ (մեկ օրում՝ 120 դեպք), մահացել է 2984 մարդ (մեկ օրում՝ 38 մարդ): Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 93,090 է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |