ԱԳՆ-ն՝ ID-ով Վրաստան մեկնելու մասին. Հուշագրի ստորագրմամբ բանակցությունները մեկնարկում են

ԱԳՆ-ն՝ ID-ով Վրաստան մեկնելու մասին. Հուշագրի ստորագրմամբ բանակցությունները մեկնարկում են

PanARMENIAN.Net - ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացմանը և նույնականացման (ID) քարտով հարևան երկիր մուտք գործելու հնարավորությանը, հայտարարել է, որ մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում բանակցությունների մեկնարկին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին. խոսքը նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է:

«Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր:

Դրա ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»,- նշել են ԱԳՆ-ում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---