Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է![]() 5 մարտի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական հետախուզության գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր «Մահանալու ժամանակը չէ» (No Time To Die) ֆիլմը պետք է էկրան բարձրանար ապրիլին, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով պրեմիերան հետաձգվել է: Այն կկայանա նոյեմբերին՝ նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում և նոյեմբերի 25-ին՝ ԱՄՆ-ում, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Բոնդի մասին ֆիլմն առաջին մեծ կինոնախագիծն է, որի ցուցադրությունը հետաձգվում է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ֆիլմի ցուցադրության մեկնարկը հետաձգելու մասին որոշումը կայացվել է MGM-ի, Universal-ի, պրոդյուսերների հետ համատեղ: Մինչ օրս «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի ցուցադրությունն արդեն չեղարկվել էր Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: «Մահանալու ժամանակը չէ» գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքում 25-րդն է։ Դրա արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |