Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և հարակից օրինագծերի փաթեթը: Կողմ է քվեարկել 92 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 18 պատգամավոր:

Նախագիծը ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Օրինագծի վերջնական ընդունումը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Ըստ նախագծի՝ այդ հարցերով զբաղվող իրավասու մարմինը գործելու է Գլխավոր դատախազության կազմում: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը։

Ըստ օրինագծի՝ գույքը կարող է բռնագանձվել, եթե կա դատարանի վճիռ, իսկ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, որը համարվում է ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերը։ Բռնագանձվող գույքը կարող է կամ լինել հօգուտ Հայաստանի կամ այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող այլ պետության։

Նախագծի նպատակն է որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---