Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել և ավելի վարակիչ դարձել

Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել և ավելի վարակիչ դարձել

PanARMENIAN.Net - Չինացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19 տիպի կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել: Չինացի գիտնականներն առանձնացնում են L և S ենթատեսակները:

S ենթատեսակը վիրուսի ավելի հին տարբերակն է, իսկ L-ը՝ նոր, որն ավելի ագրեսիվ է և վարակիչ, գրում է Fortune.com-ը:

Ըստ գիտնականների՝ վիրուսների շտամերում 149 մուտացիա կա, L ենթատեսակին բաժին է ընկնում հիվանդությունների 70 տոկոսը, իսկ S-ին՝ 30 տոկոսը: Հետազոտողները նշում են, որ կորոնավիրուսի S ենթատեսակն ավելի մոտ է չղջիկի կորոնավիրուսին:

ԱՀԿ վերջին տվյալներով՝ մայրցամաքային Չինաստանում վարակված է 80,422 մարդ (մեկ օրում՝ 120 դեպք), մահացել է 2984 մարդ (մեկ օրում՝ 38 մարդ): Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 93,090 է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---