Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է գրանցվել, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Վարակվածը Վրաստանի 44-ամյա քաղաքացի է, որը վերադարձել է Իտալիայից, գրում է Sputnik Գրուզիան:

«Նա ժամանել է Իտալիայից մարտի 1-ին և ոչ մի ախտանշան չի ունեցել: Ավելի ուշ ջերմությունը բարձրացել է և նա ինքն է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Գամկրելիձեն:

Մինչ այդ Վրաստանում կորոնավիրուսն ախտորոշվել էր 3 անձի մոտ՝ Իրանից եկած 2 տղամարդու և Իտալիայից ժամանած երիտասարդ կնոջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---