Զելենսկին փոխել է Ուկրաինայի կառավարության կազմը![]() 5 մարտի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Ուկրաինայի վերին Ռադան արտահերթ նիստում կողմ է քվեարկել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կառավարությունը «հաջողություններ ունի», կոռումպացված չէ, սակայն դա ուկրաինացիների համար քիչ է, փոխանցում է ՌԲԿ-ն: 411 պատգամավորից 353-ը կողմ են եղել վարչապետի հրաժարականին: Ուկրաինայի Ռադան 291 ձայնով նոր վարչապետ է ընտրել 45-ամյա Դենիս Շմիգալին: Նրա նշանակումից հետո հաստատվել է նաև կառավարության նոր կազմը, Զելենսկին խոստացել է շարունակել բարեփոխումները: Գոնչարուկն Ուկրաինայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն էր, որը պաշտոնը զբաղեցրել էր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության իշխանության գալուց հետո: Ըստ աղբյուրի՝ երկրի վարչապետը հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահի թիմի հորդորով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |