Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն, եթե ԱՆ-ից նոր միջնորդություն չլինի![]() 5 մարտի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ից դասերն ուսումնական հաստատություններում կվերսկսվեն: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ դեռ չեն ստացել, հետևաբար դասերը կվերսկսվեն: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի: Մարտի 2-8-ը նշված հաստատությունները չեն գործում: 2019-2020 ուս.տարվա ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-29-ը ներառյալ տեղափոխվել էին մարտի 2-8-ը, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-29-ը ներառյալ տեղափոխվել էր մարտի 2- 8-ը ներառյալ և մարտի 23-29-ը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |