Boston Dynamics-ն ու OTTO Motors-ը ցուցադրել են ռոբոտների համատեղ աշխատանքը![]() 6 մարտի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Boston Dynamics և OTTO Motors ընկերությունները ցուցադրել են իրենց ռոբոտների համատեղ աշխատանքը պահեստում: Boston Dynamics-ը ներկայացրել էր Handle ռոբոտին 2019-ին: Երկականի ռոբոտը ռոբոձեռքով կարողանում է մինչև 15 կգ քաշով բեռներ բարձրացնել: Ըստ մշակողների` նա ունակ է ժամում 11 կմ արագություն բացել և մինչև 360 տուփ բեռնել, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն: Վերջերս Handle-ը համալրվել է Pick ընկերության համակարգչային տեսողության համակարգով, որը թույլ է տալիս ռոբոտին նույնականացնել տուփերն իրական պահեստի պայմաններում: Այս համակարգը կարող է նաև հրահանգներ փոխանցել թիմին՝ հայտնելով, թե ինչպես դնել տուփերն ու վարվել փխրուն առարկաների հետ: Գործընթացի հետագա ավտոմատացման նպատակով Boston Dynamics-ը միավորել է ջանքերը OTTO ընկերության հետ և նրանք ցուցադրել են, թե ինչպես կարող է ռոբոտն աշխատել OTTO Autonomous Mobile Robot ինքնավար հարթակի հետ համատեղ՝ Handle-ը բեռնում է տուփերը հարթակի վրա, վերջինս էլ տեղափոխում է դրանք: Ռոբոտների համատեղ աշխատանքի մասին տեսանյութ է հրապարակվել:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |