3 անդամ լքել են ՀՀԿ խորհրդի շարքերը. Սերժ Սարգսյանին մեղադրում են քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ![]() 5 մարտի 2020 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության Խորհրդի 3 անդամ՝ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը լքել են ՀՀԿ շարքերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրում են կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։ Լեռնիկ Ալեքսանյանը հայտնել է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ հունվարի 13-ին։ Որպես պատճառ նա նշել է, որ ՀՀԿ ղեկավարությունն այն քաղաքականությունը չէր վարում, որը պետք էր: «Կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին բարձր դիրքեր»,- ասել է նա։ «Մենք կուսակցությունից դժգոհ չենք, ոչ էլ կուսակցության գաղափարախոսությունից, և այդ կուսակցությանը մենք նվիրել ենք մեր ջահելությունը, և ցավով ենք կուսակցությունից դուրս եկել։ Բայց վերջին շրջանում ղեկավարությունը՝ ի նկատի ունեմ նաև Սերժ Սարգսյանին, որ էդ կուսակցության մեջ, ներկուսակցական կյանքում քննարկումներ չէր կատարվում, խորհրդի նիստեր չէր գումարում, կուսակցականների փոխարեն կարծիք էր ասում ղեկավարության կողմից, որոնց հետ շատ-շատերը համաձայն չէին, և վերածվեց մի մարդու կարծիքը ասելու, մի մարդու, մի քանի մարդու, դա կուսակցության կարծիքը չէր», - հայտարարել է Ալեքսանյանը: ՀՀԿ իշխանության տարիներին Ալեքսանայնը եղել է ԱԺ պատգամավոր, Զաքարյանը եղել է տարածքային կառավարման փոխնախարար, Մարտիրոսյանը՝ սոցապնախարար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |