S7-ը կորոնավիրուսի պատճառով վերադարձված տոմսերի համար միայն սպասարկման գումար կգանձի![]() 5 մարտի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - S7 ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով մարտի 5-ից մինչև ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածում տոմսերը վերադարձնելու դեպքում միայն սպասարկման գումար կգանձի: Որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ ուղևորներից շատերը կարող են չեղարկել նախապես ծրագրված ուղևորությունները նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է «Վեդոմոստին»: Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրեն Անտոն Երյոմինի՝ վիրուսի տարածումը թույլ չի տալիս ուղևորներին ճամփորդել այնպես, ինչպես կցանկանային: Նրա խոսքով՝ S7 ավիաընկերությունը հնարավորություն է տալիս ուղևորներին անհրաժեշտության դեպքում փոխել պլանները: Առաջարկը հասանելի է S7 Airlines-ի և գործընկեր ավիաընկերությունների բոլոր չվերթների համար առանց սահմանափակումների: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 70 երկրում: Մարտի 5-ի տվյալներով՝ Չինաստանում հիվանդների քանակը գերազանցել է 80,000-ը, մահացել է ավելի քան 3000 մարդ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում վարակված է 93,090 մարդ, իսկ մահացու դեպքերի քանակը Չինաստանի սահմաններից դուրս 214 է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |