Բենզալցակայանների 60%-ում խախտումներ են եղել․ Պատիժները կարող են խստացվել![]() 5 մարտի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բենզալցակայանների 60%-ում խախտումներ է հայտնաբերել՝ դրանք արձանագրվել են ստուգված 29 բենզալցակայանից 16-ի դեպքում: Այդ մասին Կառավարության նիստում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Արձագանքելով այդ փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ասել է, որ երբ մարդն ուզում է 5 լ բենզին գնել, պետությունը պետք է երաշխավորի, որ բենզալցակայանում նրան հենց այդքան բենզին կտան, ոչ թե, օրինակ, 4.9 լիտր: «Այդ նպատակով են շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրվել հանձնարարականներ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բացառել այնպիսի իրավիճակ, երբ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու է տուգանվելը, քան օրինական աշխատելը: Մարտի 4-ին Աղաջանյանի մոտ աշխատանքային քննարկում էր եղել, որում ներկայացվել էին նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։ Նշվել էր, որ ըստ ռիսկայնության աստիճանի՝ 2020-ին ևս, ինչպես նախորդ տարի, առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկ ածխաջրածնային գազի վճառքի ստուգումները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |