Արցախում կիվիի այգիներ կտնկվեն. Առաջին 1000 հա համար տնկիները պատվիրված են![]() 5 մարտի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Նռան և արքայանարնջի պտղատեսակներից բացի, Արցախում պատրաստվում են մեծ քանակով կիվիի այգիներ տնկել: Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին 1000 հա համար տնկիներն արդեն պատվիրվել են: Կիվիի այգիների բերքն ամբողջությամբ կմթերի «Սպայկա» ընկերությունը: «Բերդաշենի ենթաշրջանը համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում: Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող է հա հաշվով տրամադրվող 200,000 (դրամ,- խմբ.) պետաջակցությունը դարձնել 500,000, ավանդական մշակության նռան և արքայանարնջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի»,- հայտարարել է Հարությունյանը: Արցախում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Դրանց մասնակցելու համար «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Արցախի Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը: Թեկնածուներից ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |