2X շատ ինտերնետ 2 տարով` Ucom-ից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում![]() 5 մարտի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նախընտրելի մոդելը սմարթֆոնների լայն տեսականուց։ Մասնավորապես, 4 հիմնական տեսախցիկով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80,800 դրամով ձեռք բերելու դեպքում Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան 2 անգամ ավելի շատ ինտերնետ առանց որևէ պարտավորության։ Գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում ներառումներից։ Մասնավորապես` կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս-ի բաժանորդները՝ մինչև 90 ԳԲ ինտերնետ, 2 տարի շարունակ։ «Ինչպես միշտ, գարնան տոներին ընդառաջ Ucom շարժական կապի ձայնային բաժանորդները կարող են ոչ միայն ձեռք բերել չորս հիմնական տեսախցիկով, 6.3 դյույմ ամբողջական էկրանով, հզոր մարտկոցով, արագ լիցքավորման հնարավորությամբ և NFC-ով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը, այլև ներկայացված բրենդերի ամենալայն տեսականուց՝ ցանկացած սմարթֆոն։ Մենք կարևորում ենք մեր բաժանորդների՝ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու ցանկությունը և բոլոր սմարթֆոնների հետ կրկնակի գիգաբայթեր ենք տրամադրում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Առաջարկը գործում է ցանկացած սմարթֆոն ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ձեռք բերելու դեպքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |