«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը (Վիդեո) 5 մարտի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշել են ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել։ Նախաձեռնությանն առաջինն արձագանքել է բիզնես գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Սկսվել են հյուրատան 2-րդ հարկի կառուցման աշխատանքները: «Մեր 2-րդ հարկը կառուցել ենք 2018-ին՝ մեկ տարվա ընթացքում։ Մեծ աջակցություն ունի մեր գործընկեր ԱԿԲԱ բանկը, որ կարողացանք հասնել մեր նպատակին։ 2019-ի հունվարի 1-ին առաջին ամրագրումն էր հյուրատան նոր սենյակներում: Աշխատել էինք մինչև դեկտեմբերի 31-ը՝ գործն ավարտին հասցնելու համար»,- պատմում է Մարինե Դավթյանը։ Ձեռներեցությունը զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կազմակերպած անվճար բիզնես դասընթացներին Դավթյանն ընտանիքի մյուս անդամների հետ ևս մասնակցել է՝ ընտանեկան բիզնեսը մեկ քայլով էլ առաջ մղելու: «2019-ին ստացել ենք հրավեր ԱԿԲԱ բանկի դասընթացներին մասնակցելու: Այդ դասընթացների արդյունքում ոչ միայն գիտելիքներ ես ձեռք բերում, այլև մարդկային շփումն օգուտ է տալիս, ստեղծվում են նոր կապեր»,- նշել է Մարինեն:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |