Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին![]() 6 մարտի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում տևական բանակցությունների արդյունքում պայմանավորվել են դադարեցնել կրակն Իդլիբում և համաձայնեցրել Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հուշագիրը: Նրանք համակարծիք էին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, գրում է «Կոմերսանտը»: Կողմերը պայմանավորվել են մարտի 6-ից՝ 00:00-ից, հրադադար հաստատել Իդլիբում: Նաև կստեղծվի անվտանգության գոտի՝ Սիրիայի Մ4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ 6 կմ շառավիղով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 15-ից մեկնարկել ռուս-թուրքական համատեղ պարեկությունը Մ4 մայրուղու երկայնքով: Կողմերը հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և մտադրություն հայտնել շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ: Թուրքիան իրեն իրավունք է վերապահել պատասխանելու Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը hայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զինուժի նոր ռազմական գործողության՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին: Հայտարարությունը հաջորդել է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներին՝ Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող: Աքարը շեշտել էր, որ այս ռազմական գործողությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |