Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է![]() 6 մարտի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է: Այդ տվյալները ներկայացվել են երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը, որը նվիրված էր նոր վարակի պատճառով ստեղծված իրավիճակին: «Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ-ապրիլի համար հյուրանոցներում ամրագրումների 80-90 տոկոսը: Դա նշանակում է, որ զբոսաշրջության ինդուստրիան սնանկության եզրին է: Պատճառը միայն և միայն կորոնավիրուսն է: Մեղավորներ չկան: Պետք է մտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից և ինչ անենք անձնակազմը պահելու համար»,- հայտարարել է Հյուրանոցների և ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին, գրում է JamNews-ը: Ամենալուրջ իրավիճակը Թբիլիսիում է. շրջանների մեծ մասում տուրիստական շրջանը կամ ավարտվել է, կամ դեռ չի սկսվել: Ըստ Ալավերդաշվիլու՝ եթե իրավիճակը չշտկվի, ոլորտում կրճատումներ կսկսվեն: 2019-ին Վրաստանի զբոսաշրջային ոլորտը մոտ $3.5 մլրդ է վաստակել, իսկ երկրի ամբողջ տնտեսությունը գնահատվում է $18 մլրդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |