Բրայզան Ռուսաստանին մեղադրում է Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ստորագրման ձախողման մեջ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների քաղաքական հռչակագիրը չընդունվեց հիմնականում Ռուսաստանի կողմից ցուցաբերված դիմադրության եւ անհիմն պահանջների պատճառով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան:



Նրա խոսքերով, միջնորդների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Հելսինիկիում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում կայացած հանդիպմանը մի շարք առաջարկներ էին արվել: «Մինսկի խմբի համանախագահները մի շարք դատողություններ ներկայացրին այն հարցի շուրջ, թե ինչպես հարմարեցնել մադրիդյան սկզբունքների լեզուն երկու կողմերի շահերին: Բայց ես դեռ չեմ կարող այդ մասին ավելի մանրամասն խոսել»,- նշել է նա:



Ամերիկացի դիվանագետը նաեւ ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման անցկացման ժամկետը չի որոշվել, բայց հույս է հայտնել, որ դա կարող է տեղի ունենալ մոտակա շաբաթների ընթացքում: Մեթյու Բրայզան հայտնել է` քանի որ համանախագահները տարածաշրջան են այցելել բոլորովին վերջերս, մինչեւ տարվա վերջ նման այցեր չեն ծրագրվում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---