Շների կացարանում կենդանուն դանակով սպանելու դեպքով ոստիկանությունում նյութեր են պատրաստում![]() 6 մարտի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Շների «Քյուպիդ» կացարանում շանը դանակով սպանելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել, նյութեր են նախապատրաստում, PanARMENIAN.Net ին ասացին կառույցից: Մարտի 5-ին կացարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին սպանված կենդանու լուսանկարները: Նշվում էր, որ շունը սպանվել է դանակով: Օգտատերերի հարցերին ի պատասխան՝ կացարանից հայտնել էին, որ մյուս երեք շունը տեղափոխվել են անվտանգ վայր: 2019-ից ՀՀ-ում քրեականացվել է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը պատժվում է տուգանքով՝ 100-300,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |