Apple-ը թույլատրել է գովազդը Push ծանուցումներում![]() 6 մարտի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Apple-ը թույլատրել է գովազդը iPhone-ի և iPad-ի Push ծանուցումներում: Apple-ը թարմացրել է հավելվածներին ներկայացվող պահանջները, որոնք հրապարակվում են App Store-ում: Արդեն առաջիկա ամիսներին նոր կանոնները կազդեն այն բանի վրա, թե որ ծրագրերն են մատչելի լինելու խանութում և ինչպես դա կանդրադառնա օգտատերերի վրա: Push ծանուցումներն այսուհետ հնարավոր կլինի օգտագործել գովազդային նպատակներով, սակայն միայն այն դեպքում, եթե օգտատերը համապատասխան թույլտվություն տա: Մշակողներին կպարտավորեցնեն հավելվածում նման գովազդից հրաժարվելու հնարավորություն նախատեսել, հակառակ դեպքում ծրագիրը չի կարողանա հրապարակվել խանութում, գրում է Life Hacker-ը: 2020-ի ապրիլի 30-ից բոլոր նոր հավելվածներն ու խաղերը պետք է կառուցված լինեն SDK iOS 13-ի վրա, ինչպես նաև նոր ծրագրերն App Store-ում պետք է համատեղելի լինեն iPhone 11 Pro Max-ի և 7-րդ սերնդի iPad-ի հետ: Նույն օրն ուժի մեջ կմտնի պահանջը, որի համաձայն մշակողները պետք է ներառեն «Մուտքն Apple-ից» գործառույթը բոլոր այն հավելվածներում, որոնք առաջարկում են մուտքի այլընտրանքային եղանակներ (օրինակ, Facebook-ով, Twitter-ով կամ Google-ի աքաունթով): Մոդերատորները նաև ավելի խիստ կլինեն ծանոթությունների և գուշակությունների համար նախատեսված հավելվածներին: Նոր ծրագրերը կհայտնվեն App Store-ում միայն եթե կարողանան «եզակի ու որակյալ» առաջարկ ներկայացնել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |