Թորոսյան. Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է 6 մարտի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում ծեծված 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, երեխային միացված է արհեստական շնչառություն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մարտի 5-ին ծեծի են ենթարկվել կինն ու նրա դուստրը, արդյունքում կինը մահացել է: Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում 13 տարեկան աղջիկը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ գիշերը տեղափոխվել է Երևան: Shantnews.am-ի փոխանցմամաբ՝ 43-ամյա կնոջը և նրա դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին։ Պարզվել է, որ խանդի հողի վրա կենցաղային վեճ է եղել, որի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։ Թորոսյանը նշել է, որ ԱՆ փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային: 2019-ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ-ում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության 1509 դեպք, 2018-ին այդ թիվը եղել է 1928։ 2019-ին գրանցված դեպքերից 305-ը ընտանիքում են կատարվել: 10 ամսում ՀՀ-ում ընտանիքներում կատարված բռնությունների վերաբերյալ գրանցվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, նախազգուշացում կիրառվել է 618 դեպքում, բռնություն գործադրած անձանց նկատմամբ անհետաձգելի միջոցներ կիրառվել են 190 դեպքով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |