Փաշինյան. Բալային համակարգն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս![]() 6 մարտի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով 2019-ին ՃՏՊ-ների վիճակագրությանը, գրել,է, որ բալային համակարգն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս: Վարչապետը նշել է, որ մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա մարտի 6-ի համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018-ի համեմատությամբ՝ 18-ով, չնայած մեքենաների թիվը երկրում մի քանի տասնյակ հազարով ավելացել է: Երևանում 2019-ի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները պակասել են 38-ով, զոհերը՝ 1-ով, վիրավորները՝ 84-ով:
Հունվարի 1-ից վարորդներին տրվում է 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը: Վարորդական իրավունքի վեցամսյա կասեցումից հետո՝ վերականգնվելու պահին, կրկին տրվում է տուգանային 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում անձը զրկվում է վարորդականից 1 տարով: Այդ ժամկետի ավարտից հետո վարորդականը վերականգնելու համար պետք է կրկին քննություն հանձնել: Ընթերցեք նաև. Բալային համակարգ. Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու կամ 51-80 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար 4 միավոր կհանվի ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |