Պատգամավոր. Ծեծից մահացած կինն ու ծանր վիճակում գտնվող երեխան 8 ժամ այդ վիճակում էին![]() 6 մարտի 2020 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում ծեծի ենթարկվելուց և 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո է միայն հայտնաբերվել չափահաս կնոջ դին և ծանր վնասվածքներով նրա 13 տարեկան աղջիկը, Ազգային ժողովում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Գյումրիում 28-ամյա տղամարդը ծեծել է 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը: Կինը մահացել է, երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Տղամարդը բերման է ենթարկվել: Ըստ ոստիկանության՝ դեպքը կատարվել է կենցաղային վեճի և խանդի հողի վրա։ Հղում անելով դատախազությանը՝ պատգամավորը նշել է, որ քրգործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով՝ անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու համար: «Սա 2020 թվականին արդեն երրորդ զոհն է: Ճիշտ այնպես, ինչպես ունենում ենք անթույլատրելի մեծ թվով միջադեպեր բանակում, նույն տրամաբանությամբ նաև բռնությունն ընտանիքում անթույլատրելի է և խարխլում է այդ կարևոր ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Ընդամենը երկու օր հետո մեզնից շատերը Մարտի 8-ը կնշեն, փուչիկներ ու ծաղիկներ կգնեն, կենացներ կասեն, մինդեռ շատ ավելի կարևոր է, որ որպես քաղաքացի հասկանանք, որ մեր, դատախազության, ոստիկանության, պատկան մարմինների դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան և բռնությունը արմատախիլ արվի»,- ասել է պատգամավորը։ Կարդացեք նաև. Թորոսյան. Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |