Փաշինյանը ՀՀ անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին 6 մարտի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա հայրենակից Նուրհան Յոսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915 թվականին): Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա իր համար մեծ պատիվ էր: «Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յոսուփովիչը մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով»,- ասվում է գրառման մեջ: Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել հանդիպումից, որտեղ Նուրհան Յոսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը: Յոսուփովիչն Իտալիայի քաղաքացի է: Ըստ «Sputnik Արմենիայի»՝ դպրոցն ավարտելուց հետո Նուրհանը 5 տարի աշխատել է Թուրքիայում իտալական բանկի մասնաճյուղում։ Հասկանալով, որ աշխատանքը հեռանկարային չէ, նա ազատվել է աշխատանքից։ 1950-ին աշխատանքի է անցել Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը։ Սկսել է մշակույթի հարցով քարտուղարի պաշտոնից, հետո աշխատել՝ որպես ռազմական կցորդի երրորդ, այնուհետև երկրորդ և վերջապես առաջին քարտուղար։ 1980-ին անցել է թոշակի։ Վերջերս Իտալիային մատուցած ծառայությունների համար նա պարգևատրվել էր շքանշանով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |