Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարը փակ է կորոնավիրուսի պատճառով

Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարը փակ է կորոնավիրուսի պատճառով

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Բեթղեհեմում կփակվի Սուրբծննդյան տաճարը, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

Պաղեստինում դեռևս կորոնավիրուսի դեպք գրանցված չէ:

Որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխանցում է ՌԲԿ-ն: Տեղական իշխանությունները կոչ են արել քաղաքում և հարակից բնակավայրերում չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները:

Փակ են ուսումնական հաստատությունները և կրոնական շինությունները: Արտակարգ միջոցառումները կտևեն 14 օր:

Սուրբծննդյան տաճարն աշխարհի ամենահին եկեղեցիներից է, կառուցվել է 330-ականներին, ըստ ավանդության՝ այն կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում:

Photo: Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---