ՔԿ. Գյումրիում կնոջը սպանած, նրա դստերը ծեծած տղամարդը խոստովանել է արարքը, ձերբակալվել է 6 մարտի 2020 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում 42-ամյա կնոջը ծեծելով սպանած և նրա 12-ամյա երեխային ծեծի ենթարկած 28-ամյա տղամարդը ձերբակալված է: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա խոստովանել, որ ինքն է ծեծել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին շտապօգնությունից ահազանգեր են ստացվել, որ Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտանաբերել են բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրիի 28-ամյա բնակչին: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Ավելի վաղ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նա շնչում է արհեստական սարքով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |